Ըստ հետախուզության գաղտնիացված գնահատականի՝ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի բարձրաստիճան անդամները լավագույն վիճակում են Վենեսուելայի կառավարությունը ղեկավարելու համար, հաղորդում է NBC News-ը։

Հեռուստաընկերությունը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի, հաղորդել է, որ նրանց կարծիքով՝ դա պատերազմից հետո կայունությունը պահպանելու լավագույն միջոցն է։

Նրանց թվում է Դելսի Ռոդրիգեսը, որը նախօրեին երդում տվեց որպես երկրի նոր նախագահ, հաղորդում է NBC-ն։

Հենց այդ գնահատականն է պատճառ դարձել, որ Թրամփի վարչակազմը չի աջակցել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյի գլխավորած ընդդիմությանը։