Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, Lockheed Martin ընկերության հետ համագործակցությամբ, այսօր հայտարարել է հիմնարար նոր գնման մոդել սահմանող կարևորագույն շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը նպատակ ունի ընդլայնելու զինամթերքի արտադրությունը և ձեռքբերման գործընթացը։

Այդ մոդելն ապահովում է երկարաժամկետ պահանջարկի կանխատեսելիություն՝ խթանելով արդյունաբերական ներդրումները՝ արտադրությունը մեծացնելու, արտադրության ժամկետները կրճատելու, մատակարարման շղթայի կառավարման արդյունավետությունը բարելավելու և ենթակառուցվածքների և արտադրական հզորությունների մեջ կառավարության նախնական ներդրումները կրճատելու համար։

Lockheed Martin-ի հետ յոթ տարվա շրջանակային համաձայնագիրը նախարարության նոր ձեռքբերումների վերափոխման ռազմավարության ուղղակի արդյունքն է, որը նոյեմբերին Ֆորտ ՄակՆեյրում «Ազատության զինանոց» ելույթի ժամանակ ներկայացրել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Համաձայնագրի շրջանակում՝ Lockheed Martin-ը PAC-3 հրթիռային հատվածի բարելավման հակահրթիռային հրթիռների տարեկան արտադրությունը կավելացնի մոտավորապես 600-2000 միավոր՝ համապատասխանեցնելով արտադրական հզորությունը ԱՄՆ զինված ուժերի, դաշնակիցների և գործընկեր երկրների երկարաժամկետ պահանջարկին։ Համաձայնագիրը համատեղում է նաև Lockheed Martin-ի, կառավարության և հարկատուների շահերը. ընկերությունը կաջակցի արտադրության մասշտաբի համար անհրաժեշտ ներդրումներին՝ միաժամանակ օգտվելով PAC‑3 Missile Segment Enhancement-ի երաշխավորված երկարաժամկետ և աճող պահանջարկից։

«Այս շրջանակային համաձայնագիրը հիմնարար փոփոխություն է մտցնում զինամթերքի արտադրության և պաշարների խորության արագ ընդլայնման, ինչպես նաև արդյունաբերական գործընկերների հետ մեր համագործակցության մեջ»,- ասել է պաշտպանության նախարարի գնումների և ապահովման հարցերով տեղակալ Մայքլ Դաֆին։

Ըտս նրա՝ առաջատար դիրք զբաղեցնելու այդ փոխակերպող գնումների մոդելում Lockheed Martin-ի պատրաստակամությունը փոխշահավետ է հարկատուների, ազգային անվտանգության և «Ազատության զինանոցին» անհրաժեշտ արդյունաբերական բազայի վերականգնման համար։

Շրջանակային համաձայնագիրը հիմք է ստեղծում յոթ տարվա գնման պայմանագրի շուրջ բանակցությունների համար, որը ենթակա է Կոնգրեսի հաստատմանը և ֆինանսավորմանը, և նախատեսում է PAC-3 MSE արտադրության տարեկան մոտ 2000 հրթիռի ավելացում՝ ներկայիս 600-ի փոխարեն։ Փաստաթուղթը միաժամանակ սահմանում է մատակարարման ժամկետների պահպանման խիստ պատասխանատվություն և Պատերազմի նախարարությանը և Lockheed Martin-ին հնարավորություն է տալիս մասնակցել նոր սարքավորումների ներդրման և մասշտաբի էկոնոմիկայի արդյունքում առաջացած լրացուցիչ եկամուտներին։

Արտադրական ենթակառուցվածքների զարգացման այդ ռազմավարությունը կկիրառվի հաջորդ տարվա ընթացքում մի շարք զինամթերքի գնման պայմանագրերի համար՝ ըստ Կոնգրեսի հատկացումների՝ պաշարները համալրելու, զինված ուժերը վերակառուցելու, զսպման ուժերն ուժեղացնելու և պաշտպանական արդյունաբերական բազան ընդլայնելու համար։

Նախարարությունը գիտակցում է, որ արտադրական հզորությունների ընդլայնումը նաև մատակարարման շղթաների զարգացում է պահանջում։ Ըստ շրջանակային համաձայնագրի՝ նախարարությունը կհամագործակցի PAC-3 MSE բաղադրիչների հիմնական մատակարարների հետ՝ ապահովելով յոթ տարվա ենթակապալներ՝ ապահովելու համար, որ մատակարարների ենթակառուցվածքների և արտադրական կարողությունների ներդրումները շարունակեն աճել պատրաստի արտադրանքի պահանջարկի աճին համապատասխան։

PAC-3 MSE շրջանակային համաձայնագիրը առաջ է մղում Պատերազմի նախարարության ձեռքբերումների վերափոխման առաջնահերթությունները և արտացոլում է Զինամթերքի արտադրության արագացման խորհրդի գործողություններին միտված աշխատանքը և Lockheed Martin-ի հետ ամուր գործընկերությունը։

Խորհուրդը ստեղծվել է զենքի արտադրության մասշտաբավորման կառուցվածքային խոչընդոտները արագորեն բացահայտելու և լուծելու, ինչպես նաև անհետաձգելի գործառնական պահանջները իրագործելի, երկարաժամկետ արդյունաբերական հզորությունների վերածելու համար։