Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 8–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել վերջինիս կողմից թողարկված արտադրանքը տեղափոխելու (արտահանելու) նպատակով։
Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 224․4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 577 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 580 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 224․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ։





























