Չինաստանի իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 66 միջազգային կազմակերպություններից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը սովորական երևույթ են համարում, որի մեջ ոչ մի «նորություն չկա»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հայտնում է CGTN-ը։

«Միջազգային համաձայնագրերից Միացյալ Նահանգների դուրս գալը դժվար է նորություն համարելը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի համապատասխան կարգադրությունը:

Չինացի դիվանագետը հիշեցրել է, որ միջազգային միավորումների և բազմակողմ ինստիտուտների գոյության նպատակը «ոչ թե որևէ առանձին երկրի մասնավոր շահերը սպասարկելն է, այլ անդամ պետությունների հավաքական շահերի պաշտպանությունը»։ «Հենց այդ պատճառով էլ միջազգային համակարգը, որի կորիզը ՄԱԿ-ն է, ավելի քան 80 տարի պահպանում է աշխարհում տիրող խաղաղությունն ու կայունությունը, նպաստում սոցիալ-տնտեսական զարգացմանը և երաշխավորում բոլոր ազգերի հավասար իրավունքները»,- պարզաբանել է Մաո Նինը:

Նա նշել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս, որ միայն բազմակողմ համակարգի արդյունավետ գործունեության շնորհիվ է հնարավոր կանխել «ջունգլիների օրենքի» տարածումը և երաշխավորել, որ միջազգային կարգը կխուսափի «ուժի թելադրանքից»։