Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) կոալիցիայի դիրքորոշումը խոչընդոտում է իրավիճակի կարգավորմանը և նա պետք է հրաժարվի նման քաղաքականությունից։ Նա ելույթ է ունեցել Անկարայում Օմանի իր գործընկեր Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Թուրքիան հույս ունի, որ [ՍԴՈւ-ի և Դամասկոսի միջև] ձեռք կբերվի համաձայնություն, որը հաշվի կառնի տարածաշրջանի առանձնահատկությունները և կապահովի Սիրիայում տիրող կայունությունը։ Մյուս կողմից, Հալեպում քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները, ցավոք, հաստատել են ՍԴՈւ-ի իրական մտադրությունների վերաբերյալ մտավախությունները և խարխլել խաղաղության ջանքերը։ Ներկա իրավիճակում ՍԴՈւ-ն պետք է հրաժարվի իր անհաշտ դիրքորոշումից, քանի որ այն խաղաղության հասնելու ամենամեծ խոչընդոտն է և հակասում է Սիրիայի ու մեր տարածաշրջանի իրողություններին։ ՍԴՈւ-ն պետք է վերջ տա ահաբեկչությանը և անջատողականությանը»,- ասել է Ֆիդանը։