Los Angeles animation festival-ի երրորդ անիմացիոն փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Ջոն Լենոնի եւ Յոկո Օնոյի որդի, երգիչ, կոմպոզիտոր եւ դերասան Շոն Լենոնը: Փառատոնը տեղի կունենա Հոլիվուդի Regent Showcase կինոթատրոնում փետրվարի 7-ից մինչեւ մարտի 1-ը:
Փառատոնին կցուցադրեն Կացուխիրո Օթոմոյի անիմացիոն «Ակիրա», հայտնի ֆրանսիացի ռեժիսոր Ռենե Լալուի «Վայրի մոլորակ» ֆիլմերը եւ Բիբո Բերժերոնի «Հրեշը Փարիզում» մուլտֆիլմը , որը ներկայացվել է ֆրանսիական «Սեզար» մրցանակաբաշխության:
Փառատոնին նաեւ կցուցադրվեն 1999 թվականի «Պողպատյա հսկան» մուլտֆիլմը, ինչպես նաեւ Թրեյ Փարքերի եւ Մեթ Սթոունի «Ամերիկա հավաքական. համաշխարհային ոստիկանություն»-ը:
Փառատոնին անիմացիայի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար հատուկ մրցանակ կստանա հայտնի մուլտիպլիկատոր Բիլ Փլիմփթոնը, որը երկու անգամ «Օսկարի» է առաջադրվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























