Սիրիական բանակը Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի բնակիչներին զգուշացրել է հեռու մնալ քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) կազմակերպություններին պատկանող բոլոր օբյեկտներից, հաղորդում է SANA-ն։

Սիրիական բանակը հայտարարել է մարդասիրական միջանցքի բացման մասին ժամը 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ ընդգծելով բնակիչների կողմից Հալեպի քաղաքային թաղամասեր հնարավորինս շուտ մեկնելու անհրաժեշտությունը և կոչ անելով քրդամետ մարտիկներին վայր դնել զենքերը։

Ռազմական աղբյուրը հայտնել է, որ Շեյխ Մաքսուդ թաղամասում նկատվել են PKK-ին կապված ուժեր, որոնք փորձում են խաթարել համաձայնագիրը և հարձակվել բանակի և անվտանգության ուժերի վրա։