Հարավային Եմենի անջատողական կազմակերպությունը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցություններից հետո որոշել է ինքնալուծարվել, հաղորդում է Al Jazeera-ն։
Հարավային անցումային խորհրդի գլխավոր քարտուղար Աբդուլռահման Ջալալ ալ-Սուբայիհին հայտարարել է, որ կազմակերպության լուծարումը ձեռնարկվել է հարավում և հարևան երկրներում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար։
Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև լարվածությունը սրվեց, երբ Հարավային անցումային խորհուրդը, որն, ըստ Էր Ռիադի, աջակցում է Աբու Դաբիին, դեկտեմբերին հարձակում սկսեց Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերի դեմ։





























