Սիրիական բանակը Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասը հայտարարել է փակ ռազմական գոտի, հայտնել է SANA-ն։

Տարածքում հայտարարվել է ամբողջական պարետային ժամ, որը սկսվել է 18:30-ից և կտևի մինչև հետագա ծանուցում։

Իշխանությունները տարածքի քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռու մնալ պատուհաններից, իջնել ստորին հարկեր և զգույշ լինել քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կազմակերպությանը պատկանող օբյեկտներին մոտենալուց։

Իրենց հերթին, «Սիրիական ժողովրդավարական ուժերը» հայտարարել են, որ Դամասկոսի կառավարությանը կից ուժերը՝ տարբեր տեսակի ծանր սպառազինությունների, տանկերի և հրետանու կիրառմամբ տարածքը ենթարկվում է ինտենսիվ և զանգվածային հրետակոծության։

«Սա բնակելի թաղամասերի թիրախում գտնվող լայնածավալ հարձակում է։ Կառավարական աշխարհազորայինները փորձում են առաջ շարժվել տանկերով՝ հանդիպելով մեր ուժերի կատաղի դիմադրությանը»,- նշել են քրդամետ կազմակերպությունում։