Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հեռախոսազրույցում հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր տարբերակը։
Միացյալ Նահանգների հետ պոտենցիալ գործարքը հնարավոր է որպես բարգավաճման ապահովմանն ուղղված միջոցառումների փաթեթի մաս, որը նպատակ ունի խթանել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը:
Մասնավորապես, նրա խոսքով, համապատասխան համաձայնագրերը զրոյական սակագներ են նախատեսել Միացյալ Նահանգների հետ առևտրի համար: Համաձայնագիրը տարածվելու է Ուկրաինայի որոշ արդյունաբերական զարգացած տարածաշրջանների վրա:
Զելենսկու խոսքով՝ սա «շատ լուրջ առավելություններ» կապահովի հարևան երկրների համեմատ, բացի այդ, նման քայլը կարող է ներդրումներ և բիզնես ներգրավել։
Սպասվում է, որ այժմ Ուկրաինայի նախագահն ավելի մանրամասն կքննարկի համաձայնագիրը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ:





























