Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մեկնելու է ԱՄՆ՝ «Երրորդ համաշխարհային պատերազմը կանգնեցնելու համար»։

Հարցազրույցի ընթացքում Պետրոն պատմել է, որ Թրամփն իրեն «թույլ է տվել» խոսել «35 կամ 40 րոպե»։

«Նա ինձ ասաց. «Նրանք քո մասին այնքան ստեր են ասել, որքան իմ մասին», - նշել է Կոլումբիայի նախագահը։

«Լսե՛ք, այն, ինչից ես ամենաշատն եմ վախենում (և ես չեմ պատրաստվում ասել, թե չեմ վախենում սպառնալիքներից), երբ տեսնում եմ [Վենեսուելա] ժամանող ուղղաթիռների և հրթիռների պատկերները, այն դեպքում, երբ մենք նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգ չունենք… Բայց ի՞նչ կլինի, եթե այստեղ որևէ բան պատահի Կոլումբիայի նախագահի հետ… Դա, անկասկած, կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամանքի, որին Միացյալ Նահանգները արժանի չէ։ Դա հիմար քաղաքականություն կլիներ»,- նշել է Պետրոն։