Սիրիական արաբական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Հալեպի Շեյխ-Մաքսուդ շրջանում՝ սկսած տեղի ժամանակով ժամը 15։00-ից, տեղեկացրել է Sana պետական տեղեկատվական գործակալությունը։
Հրամանատարությունը նաեւ հայտարարել է, որ քրդական ուժերը, որոնք հանգրվանել են Յասինի հիվանդանոցի հարեւանությամբ, կտարվեն ալ-Թաբկա քաղաք Սիրիայի հյուսիս-արեւելքում, իսկ նրանց զենքը կառգրավվի։
Հայտարարությունում տեղեկացվել է, որ բանակը կսկսի բժշկական եւ կառավարական հաստատությունները փոխանցել հարեւանությամբ գտնվող պետական հաստատություններին եւ աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Շեյխ-Մաքսուդի փողոցներից։





























