Մարոկկոյի թագավոր Մոհամեդ VI-ին անհրաժեշտ կլինի հանգիստ՝ գոտկային ցավերի պատճառով, որոնք առաջացել են մկանային լարվածությունից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նրա անձնական բժշկին։

Ինչպես պետական լրատվամիջոցներին է հայտնել թագավորի անձնական բժիշկը , 62-ամյա միապետի վիճակը ծանր չէ։

Միաժամանակ նա նշել է, որ թագավորին անհրաժեշտ կլինի «համապատասխան բժշկական բուժում և գործառնական հանգստի շրջան»։