Իսրայելի պաշտպանության բանակը մարտին Գազայում ինտենսիվ ռազմական գործողությունների վերսկսման ծրագիր է մշակել՝ Գազա քաղաքի վրա հարձակմամբ, որը նպատակ ունի հրադադարի սահմանազատման «Դեղին գիծը» առաջ մղել դեպի արևմուտք՝ դեպի ծովափ, Times of Israel-ին են հայտնել իսրայելական պաշտոնյան և արաբ դիվանագետը։

Արաբ դիվանագետը նշել է, որ գործողությունը չի կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի աջակցության, որը դեռ փորձում է հոկտեմբերին ձեռք բերված փխրուն հրադադարը տեղափոխել երկրորդ փուլ, որը ներառում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափումը։

Չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ ամիս Թրամփի հետ հանդիպման ժամանակ համաձայնել էր համագործակցել հրադադարի ռեժիմի կատարման ջանքերում, սակայն նա չի հավատում, որ հաջողությւուն կլինի ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցում։

Արաբ դիվանագետի վկայությամբ, Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին գործողությունների ծրագիր պատրաստել՝ աննախատեսելի իրավիճակների համար։