ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է սքրինշոթ, որտեղ իրեն վերագրված է նոր պաշտոն՝ Վենեսուելայի առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար։ Համապատասխան հրապարակումը քաղաքական գործիչը կատարել է հունվարի 11-ին՝ Truth Social սոցիալական ցանցում։

«Դոնալդ Թրամփ` Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար»,- նշված է հումորային հրապարակման մեջ։

Ըստ այդմ՝ Ամերիկայի առաջնորդը նման «պաշտոնը» իբր ստանձնել է 2026 թվականի հունվարին և հստակ ամսաթիվ նշված չի եղել։