Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, որը նույնպես միացել է Փաշինյանի եւ եպիսկոպոսների «Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը», պնդում է, որ այդ որոշմամբ ինքը չի կանգնել Փաշինյանի կողքին։

Փաշինյանի եւ եպիսկոպոսների սկսած նախաձեռնությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու մասին է, ինչը եկեղեցու դեմ նրա արշավի մեխն է դարձել։ Դեռ արշավի մեկնարկին, երբ իշխանությունները եկեղեցուն, մասնավորապես Կաթողիկոսին մեղադրում էին քաղաքականության մեջ խառնվելու համար, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կիսվել է եկեղեցուն պաշտպանող գրառումներով, տարածել իշխանություններին «բռնությունից, ատելություն եւ թշնամանք սերմանելու դրսեւորումներից զերծ մնալու»՝ Գերագույն հոգեւոր խորհրդի կոչը։

terzgon4.jpg (42 KB)

Փոխվե՞լ են իր դիրքորոշումները իշխանության քաղաքականության վերաբերյալ՝ հարցրինք Տեր Զգոնին, ինչին ի պատասխան նա նշեց, որ ինքը նախաձեռնությանը միացել է եկեղեցու ներքին խնդիրները լուծելու նպատակով, ոչ թե կանգնել է Փաշինյանի կողքին։

Ստորեւ ներկայացնում ենք հարցուպատասխանը։

«– Դուք ինքներդ եք 2024-ին Ձեր էջում կիսվել Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությամբ, որտեղ դատապարտվում էր հունիսի 12-ին Երեւանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը եւ գործադրված միջոցները,  իշխանություններին կոչ էր արվում զերծ մնալ բռնությունից, ատելություն ու թշնամանք սերմանելու դրսեւորումներից։ Դուք, փաստացի, միանում եք այն իշխանություններին, որոնց, ինքներդ, թեկուզ անուղղակիորեն, մեղադրել եք բռնություն, ատելություն, թշնամանք սերմանելու դրսեւորումների մեջ։

terzgon5.jpg (68 KB)

-Ես հայտարարության մեջ իշխանությունների անուն չեմ տվել։ Ես ոչինչ ավելացնել չեմ կարող։

-Հավատացյալ ժողովուրդը, Ձեր հոտը հարց է բարձրացնում՝ ա՞յն ժամանակ էիք անկեղծ, թե հիմա. նախաձեռնությանը միանալը դիտվում է որպես դիրքորոշման փոփոխություն։

-Իրավիճակը վերլուծելով, հասկանալով, այդպիսիս որոշում եմ կայացրել։

-Իսկ հնարավո՞ր է, որ մեկ տարի հետո էլ այսօրվա Ձեր տեսակետը փոխեք։

-Ես չգիտեմ, վաղը ինձ հետ ինչ կլինի, որ ձեզ վաղը կամ մեկ տարի հետո ինչ-որ բան ասեմ։

-Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութով էիք կիսվել, որում հոգեբանը վերլուծում է Փաշինյանի այն հայտարարությունը, թե եկեղեցիները չուլանացված են եւ ասում, որ հայտարարությունը զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելու գործիք է։ Փաստացի, դուք կողմ էիք այդ տեսակետին, եթե տարածում էիք այն։ Դուք փոխե՞լ եք, օրինակ, Ձեր կարծիքը Փաշինյանի մասին։

terzgon7.jpg (38 KB)

-Փաշինյանի պահով բան չեմ ասել, եւ չեմ ասում, ինչ որ կարծել եմ, հիմա էլ կարծում եմ, ես եկեղեցական, մեր ներքին խնդիրների համար եմ զուտ… ուրիշ ոչ մի…։

- Հնարավո՞ր չէր ուրիշ գործիք ընտրել, այն մարդու կողքին կանգնելու փոխարեն, որին դուք էլ մեղադրել եք վերոնշյալ արարքների մեջ։

-Ես իր կողքին չեմ կանգնել։

-Ձեր հոտը, սակայն, հակառակ կարծիքին է, կարծում է, որ դուք կանգնած եք Փաշինյանի կողքին։

-Դա իրենց կարծիքն է։»

terzgon8.jpg (49 KB)

terzgon 9.jpg (57 KB)

terzgon 10.jpg (50 KB)

terzgon11.jpg (37 KB)

terzgon12.jpg (35 KB)

terzgon 13.jpg (46 KB)