Ամեն ամիս ավելանում են կոմունալ ծախսերը. Ուժեղ տնտեսությամբ թեթևացնելու ենք մեր բոլորիս ծախսային բեռը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանը։

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է. «Նորից ամսվա 10-ը և նորից կոմունալները վճարելու օրն են։ Փորձե՞լ եք համեմատական անցկացնել նախորդ ամիսներին և տեսնել հասկանալու համար, թե արդյոք կոմունալ ծախսերը ավելացել են, թե պակասել են։ Միանշանակ ավելացել են։

Ձմռան ցուրտ ամիսներին կոմունալ ծախսերի վճարը մի մեծ բեռ է մեր քաղաքացիների և մեր բոլոր հայրենակիցների համար։ Ինչպես ենք լուծում այս խնդիրը, ի՞նչ է առաջարկում պետությունը սրա հետ կապված։ Ոչինչ։

Ի՞նչ ենք առաջարկում մենք. առաջարկում ենք ունենալ ուժեղ տնտեսություն, թեթևացնել մեր քաղաքացիների, մեր բոլորիս կոմունալ ծախսերը և ծախսային բեռը։

Լինելու է ուժեղ Հայաստան և կառուցելու ենք ուժեղ տնտեսություն»։