Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաչեյ Վիվյուրը հայտնել է ռուսական հարվածի հետևանքով Օդեսայում երկրի հյուպատոսության շենքի վնասի մասին։

«Օդեսում Լեհաստանի հյուպատոսությունը վնասվել է գիշերվա հրետակոծության հետևանքով։ Մեր աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Օդեսայում երկու էներգետիկ օբյեկտներ գիշերվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով զգալիորեն վնասվել են։