ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը Բեռլինում մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները «այլևս այնքան լավը չեն, որքան նախկինում էին»։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր դաշինք ունի իր բացահայտ անհամաձայնության պահերը, բայց Եվրոպան չի հրաժարվի 80-ամյա տրանսատլանտյան հարաբերություններից։
«Եվրոպայի պաշտպանական պատրաստվածության ամրապնդումը չի նշանակում ՆԱՏՕ-ի գործողությունների կրկնօրինակում, այլ՝ Եվրոպան ՆԱՏՕ-ի շրջանակում ավելի ուժեղ դարձնել։ Ես նաև ուզում եմ անդրադառնալ տրանսատլանտյան հարաբերությունների վիճակին, որը վերջերս շատ քննարկումների առարկա է դարձել։ Միացյալ Նահանգներն անփոխարինելի դաշնակից է, բայց նաև պարզ է, որ մեր հարաբերությունները այլևս այնքան լավը չեն, որքան նախկինում էին»,- ասել է Կալասը։




























