«USAID-ը, NED-ը և այլ համապատասխան հիմնադրամները փակվել են. դա ամերիկյան վարչակազմի որոշումն էր։ Սակայն, այդ ֆոնին, մենք տեսնում ենք, որ ոչ ֆորմալ ուժերը, որոնք չափազանց մեծ ազդեցություն ունեն, դրանց թվում՝ Եվրոպայի քաղաքական գործընթացների վրա, ծրագրում են օգտագործել եվրոպական միջոցները նույն նպատակներին հասնելու համար»։ Ըստ Грузия Online-ի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով ՀԿ-ների և լրատվամիջոցների ֆինանսավորումը գրեթե 600%-ով ավելացնելու Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի մասին հարցին։
Ըստ կառավարության ղեկավարի՝ Վրաստանն իր ներքին գործերին արհեստական ներխուժման կարիք չունի, և վրացական պետության ճակատագիրը պետք է որոշի վրաց ժողովուրդը։
«Մենք պետք է մեր երկիրը հնարավորինս պաշտպանենք դրանից։ Մեզ պետք չէ որևէ արհեստական ներխուժում մեր ներքին գործերին։ Վրացական պետության ճակատագիրը պետք է որոշի վրաց ժողովուրդը։ Վրաստանում դա մեր շատ հստակ դիրքորոշումն է։ Հենց դա է արտացոլված «Թափանցիկության մասին» օրենքում, «Դրամաշնորհների մասին» օրենքում և վրացական օրենսդրությունում, և, իհարկե, մենք մինչև վերջ կպաշտպանենք այդ սկզբունքը։ Վրացական պետության ճակատագիրը պետք է որոշվի Վրաստանում և որոշի վրաց ժողովուրդը»,- հայտարարել է երկրի վարչապետը։





























