ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ քննադատելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման և ԱՄՆ-ին հանձնման հանգեցրած ռազմական հարձակման քննադատներին, հաղորդում է NBC News-ը։

«Դուք ունեք մարդիկ, դեմոկրատներ, որոնք ասում են. «Ես չգիտեմ՝ արդյոք մենք պետք է դա անեինք Վենեսուելայի հետ, չգիտեմ»։ Յուրաքանչյուր ոք, ով ասում է նման բան, ատում է մեր երկիրը, պա՞րզ է։ Սա ամենաանթերի հարձակումն էր, որ երբևէ եղել է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա միաժամանակ նշել է այն նավթի քանակը, որը երկրի նոր ղեկավարությունն առաքում է ԱՄՆ։

 «Մենք միլիոնավոր բարել նավթ ենք ստանում»,- ասել է նա։