Սիրիական բանակը չորեքշաբթի մտել է Հալեպ քաղաք, մեկ օր անց, երբ նախորդ շաբաթ տեղի ունեցած մահացու բախումներից հետո քրդական ուժերին հրամայել էր դուրս գալ այդ տարածքից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Տեղակայումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սիրիայի կառավարությունը ձգտում է տարածել իր իշխանությունը ամբողջ երկրում, սակայն ըստ մարտ ամսին ձեռք բերված համաձայնագրի՝ փաստացի ինքնավար վարչակազմը և քրդական ուժերը կենտրոնական կառավարությանը ինտեգրելու հարցում առաջընթացը կանգ է առել։ ԱՄՆ-ը, որը տարիներ շարունակ աջակցել է քուրդ զինյալներին, բայց միաժամանակ աջակցում է Սիրիայի նոր իշխանություններին, բոլոր կողմերին կոչ է արել «խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը»,- հայտարարության մեջ նշել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը։
Սիրիայի պետական հեռուստատեսությունը երեքշաբթի ռազմական հայտարարություն է հրապարակել՝ կից քարտեզով, որում Հալեպից արևելք գտնվող հսկայական տարածքը հայտարարվել է «փակ ռազմական գոտի» և նշվել է, որ «տարածքում գտնվող բոլոր զինված խմբավորումները պետք է դուրս գան Եփրատ գետից արևելք»։
Քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքը ձգվում է Դեյր Հաֆերի ծայրամասից, որը գտնվում է Հալեպից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորության վրա, մինչև Եփրատ գետը՝ մոտավորապես 30 կիլոմետր դեպի արևելք։ Պետական SANA լրատվական գործակալությունը չորեքշաբթի հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Լաթաքիայի ափամերձ նահանգից ժամանող ռազմական օժանդակ ուժեր, մինչդեռ տեղում գտնվող ռազմական աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ օժանդակ ուժեր են ժամանում ինչպես Լաթաքիայից, այնպես էլ Դամասկոսի շրջանից: Երկու կողմերն էլ հայտնել են գիշերը կրակի սահմանափակ փոխանակումների մասին։
Դեյր Հաֆերի ծայրամասում գտնվող Ֆրանսպրես գործակալության թղթակիցը հայտնել է, որ չորեքշաբթի պարբերաբար հրետանային կրակ է եղել, որը, ըստ ռազմական աղբյուրի, առաջացել է կառավարական ուժերի և ԱՄՆ-ի աջակցություը վայելող քրդերի գլխավորված Սիրիական դեմոկրատական ուժերի դիրքերի հրետակոծությունից։





























