ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է թվում և կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում Իրանի «հայրենասերներին» կոչ էր արել շարունակել բողոքի ակցիաները և հաստատություններ գրավել։
«Պահպանեք մարդասպանների և բռնության հեղինակների անունները։ Նրանք ծանր գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է»,- գրել էր ԱՄՆ նախագահը։





























