Հունվարի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Ղ․-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Հովիկ Ա․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 11 երթուղին։