Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 10-ին, Արմավիրի մարզի գյուղերից մեկում, ժամը 23։15-ի սահմաններում Ընտանիքի 4 անդամներ «սննդային թունավորմամբ» տեղափոխվել են հիվանդանոց։

Բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ  35-ամյա Սևակ  Հ․-ն, 34-ամյա Էմմա Հ․-ն, 6-ամյա Է․ Հ․-ն և 9-ամյա Է․ Հ․-ն, ովքեր այնուհետև տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ նրանք նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում խինկալի ուտելուց հետո իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով զանգահարել են շտապօգնություն և թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։