Իտալիան կրկին իր քաղաքացիներին հորդորում է լքել Իրանը՝ երկրում անվտանգության իրավիճակի պատճառով, հայտնում է Reuters-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանում բնակվում է մոտ 600 իտալացի, որոնց մեծ մասը՝ Թեհրանի շրջանում։

Լեհաստանի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը, ասվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում անհապաղ լքելու Իրանը և խորհուրդ է տալիս խուսափել երկիր բոլոր ուղևորություններից»,- ասվում է ԱԳՆ-ի X-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ նմանատիպ կոչ էր արել Հնդկաստանի ԱԳՆ-ն։