ԱՄՆ Սենատի հանրապետականները արգելափակել են այն բանաձևը, որը արգելում էր նախագահ Դոնալդ Թրամփին հետագա ռազմական գործողություններ իրականացնել Վենեսուելայում՝ առանց Կոնգրեսի թույլտվության։ Դա արվել է այն բանից հետո, երբ երկրի առաջնորդը ճնշում է գործադրել բանաձևը սատարող կուսակիցների վրա, հայտնում է Reuters-ը։
Քվեարկությունն ավարտվել է 51-50 ձայների հարաբերակցությամբ՝ հօգուտ նախագահի ռազմական լիազորությունների մասին բանաձևի մերժման, հետո վեճը հանգուցալուծելու համար փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Կապիտոլիում։
Փաստաթղթի հակառակորդները պնդել են, որ բանաձևը չպետք է ընդունվի, քանի որ ներկայումս ԱՄՆ-ն Վենեսուելայում ոչ մի գործողություն չի իրականացնում:
Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել է, որ դեմոկրատները սատարել են այս օրինագիծը, «որովհետև նրանց հակաթրամփյան հիստերիան սահմաններ չունի»։
Քվեարկությունը արտացոլում է Կոնգրեսում, այդ թվում՝ որոշ հանրապետականների մոտ Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ մտահոգությունները: Բանաձևի կողմնակիցները կարծում են, որ ամերիկյան զորքեր ուղարկելու լիազորությունը պետք է տրվի Կոնգրեսին, այլ ոչ թե նախագահին, քանի որ դա նախատեսված է ԱՄՆ Սահմանադրությամբ:





























