Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանը։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ «TRIPP» նախագիծը հավասարակշռված քաղաքականության դրսևորում է և այն էապես բարձրացնում է Հայաստանի անկախությունն ու սուվերենությունը՝ կարևոր գործոն հանդիսանալով երկրի անվտանգության ապահովման գործում։

Փաշինյանը կրկին նշել է, որ TRIPP նախագծում երրորդ կողմի մասնակցությունը հնարավոր է Հայաստանի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ։ «Այս նախագիծը կտրված է աշխարհից և այն երկու շահառու ունի։ Դրա շրջանակներում՝ մենք խնդրում ենք Ռուսաստանին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները», - նշել է նա։

ՀՀ վարչապետը կրկին ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը տեղի է ունենում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, բայց դեռևս չի վավերացվել։ «Հետևաբար, դա որևէ հնարավոր ներպետական իրադարձության հետ կապելն այնքան էլ տրամաբանական չէ»,- ասել է վարչապետը։

Պատասխանելով Հայաստանի ինքնիշխան տարածքում, մասնավորապես, Սյունիքի մարզում, Ադրբեջանի կողմից ծառեր հատելու մասին հարցրին, նա հավատացրել է, թե ծանոթ չէր այդ տեղեկությանը։