Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն այսօր կեսօրին հայտարարել է, որ Վենեսուելայի առաջնորդները, նրանց թվում՝ Դելսի Ռոդրիգեսը, չափազանց ակտիվորեն համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է NBC News-ը։

Թրամփն այս շաբաթ զրուցել է Ռոդրիգեսի հետ՝ հավելելով, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ պաշտոնյաներ «մշտական ​​կապի մեջ են» նրա և Վենեսուելայի ժամանակավոր կառավարության մյուս անդամների հետ, ասել է Լևիթը:

«Նրանք բացառիկ պատրասստակամություն են դրսևորել համագործակցության համար։ Առայսօր նրանք կատարել են Միացյալ Նահանգների և նախագահի բոլոր խնդրանքներն ու պահանջները։ Եվ կարծում եմ՝ բոլորդ տեսաք, թե ինչի է դա հանգեցրել։ Ակնհայտ է, որ մենք ապահովել ենք 500 միլիոն դոլարի էներգետիկ գործարք, որը մեծ մասամբ ձեռք է բերվել տիկին Ռոդրիգեսի համագործակցության շնորհիվ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։