«Բժիշկ Հաուսը» հրաժեշտ է տալիս հանդիսատեսներին. եզրափակիչ 175-րդ դրվագն էկրաններին կհայտնվի այս տարվա ապրիլին:

Ֆիլմի պրոդյուսերներն իրենց որոշումը բացատրում են նրանով, որ ֆիլմի գլխավոր հերոսը` չհանձնվող եւ կատակերգական Գրեգորի Հաուսը «երեկոյից երբեք վերջինը չի գնում»: «Ավելի լավ է անհետանալ այն ժամանակ, երբ երաժշտությունը դեռ հնչում է, երբ կան որոշակի առաջընթացներ եւ օդում ինչ-որ առեղծված է սավառնում», - ասել են նրանք:

Սերիալը պատմում էր հանրահայտ բժշկի եւ նրա անձնակազմի աշխատանքային օրվա մասին: Այն բուռն հաջողություն է ունեցել ոչ միայն Նահանգներում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում: Հազարավոր տնային տնտեսուհիներ ամեն երեկո միացրել են հեռուստացույցները անկրկնելի բժիշկ Հաուսի ընկերակցությունը վայելելու  համար:

Նախագծի հեղինակները պարգեւատրվել են տարբեր մրցանակներով: 2005 թվականին Դեւիդ Շորն «Էմմի» է ստացել դրամատիկ սերիալի լավագույն սցենարի համար: Գլխավոր դերակատար Հյու Լորին երկու անգամ «Ոսկե գլոբուսի» է արժանացել 2006 եւ 2007 թվականներին, գրում է Կոմսոմոլսկայա պրավդան»: