Պետական դումա են ներկայացվել ներգաղթյալների առողջության անվտանգության փաստաթղթային ապացույցների համընթացության, վերահսկման և արժանահավատության վերաբերյալ երեք օրինագծեր: Օրինագշի մասին լրագրողներին հայտնել է Պետական դումայի փոխխոսնակ Իրինա Յարովայան («Միացյալ Ռուսաստան»), հաղորդում է ТАСС-ը:
«Մենք մշակել ենք երեք համապարփակ օրինագծեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի Դաշնություն աշխատանքի համար ժամանող օտարերկրացիների առողջության անվտանգության փաստաթղթային ապացույցների համընթացությանը, վերահսկմանը և արժանահավատությանը»,- ասել է պատգամավորը:
«Անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար մենք միգրացիոն քաղաքականության բոլոր ասպեկտները համապատասխանեցնում ենք թափանցիկ կանոնների և ընթացակարգերի համակարգին՝ որպես ընդհանուր և փոխադարձ անվտանգության երաշխիք»,- ընդգծել է Յարովայան:
Մասնավորապես, առաջարկվում է բժշկական զննում չանցած ներգաղթյալների համար պատիժը 12 անգամից ավելի բարձրացնել և հասցնել 25 հազարից մինչև 50 հազար ռուբլի՝ դատարանի հայեցողությամբ արտաքսման հնարավորությամբ: Նախաձեռնության մեջ նշվում է, որ կեղծ բժշկական զննման վկայական օգտագործող ներգաղթյալների համար կարող են կիրառվել քրեական պատժամիջոցներ, դրանց թվում՝ մինչև չորս տարվա ազատազրկում և մինչև 1 միլիոն ռուբլի տուգանք: Առաջարկվում է նաև ներգաղթյալների բժշկական զննումների զեկույցները վերածել էլեկտրոնային ձևաչափի։
Ըստ փաստաթղթերի՝ ներգաղթյալների բժշկական զննումների անցկացման կարգը խախտող բժշկական կազմակերպությունների համար առաջարկվում է մինչև 1 միլիոն ռուբլի տուգանք։ Նախաձեռնությունը սահմանում է նաև, որ ներգաղթյալների բժշկական զննումներ կարող են անցկացնել միայն տարածաշրջանային իշխանությունների կողմից լիազորված կազմակերպությունները, և որ զննումներն իրենք կիրականացվեն օտարերկրացիների հաշվին։




























