Սիրիական Դեյր Հաֆեր քաղաքը ներկայում Դամասկոսին դաշնակից խմբավորումների կողմից ինտենսիվ հրետանային կրակի տակ է, և հարձակումների ինտենսիվությունն աճում է, հայտնել են քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կազմակերպությունից։
«Քաղաքը Դամասկոսին դաշնակից խմբավորումների կողմից ինտենսիվ հրետանային կրակի տակ է։ Ռումբերը հարվածել են քաղաքի մի քանի բնակեցված թաղամասերի», - նշված է հաղորդագրության մեջ։





























