Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Ռուսաստանից եւ Ուկրաինայից հավաստիացում է ստացել Զապորոժիեի ատոմակայանի տարածքում լոկալ հրադադարի վերաբերյալ նրանց համաձայնության մասին, հաղորդել է «Коммерсантъ»-ը»։

Այստեղ նախատեսվում է նորոգել հունվարի 2-ին վնասված պահեստային էլեկտրահաղորդման գիծը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել նորոգման աշխատանքների ողջ ընթացքում լոկալ հրադադարի վերաբերյալ»,- ասել է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։