Չինաստանն արդեն բավական վաղուց պլանաչափորեն մեծացնում է ազդեցությունն Աֆրիկայում, այդ թվում տարատեսակ ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։ Այա մասին Facebook սոցցանցում գրել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Անդրեյ Նիկուլինը։
«Չինաստանի փողերով կառուցված նավահանգիստներ կան տարածաշրջանի ափամերձ երկրների մեծ մասում։ Բացառությունները եզակի են. քիչ թե շատ երկար ափ ունեցող երկրներից միայն Լիբիան, Սոմալին (երկու երկրներն էլ բազմաթիվ ներքին խնդիրներ ունեն) եւ Լիբերիան։
Ավելին, այդ նավահանգիստներից շատերը երկակի նշանակություն ունեն եւ բազաներ են ծառայում Չինաստանի ՌԾՈւ-ի համար»,- նշել է փորձագետը։





























