Շաբաթ օրը մի քանի հազար մարդ դուրս էր եկել ցույցի Գրենլանդիայի մայրաքաղաքում՝ Միացյալ Նահանգների կողմից դանիական ինքնավար տարածքը անեքսիայի ենթարկելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի դեմ, տեղեկացրել է AFP-ն։

Ընդվզողները, այդ թվում՝ տարածքի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը, որը թափահարում էր Գրենլանդիայի դրոշը, վանկարկել են կարգախոսներ եւ ինուիտների ավանդական երգեր են կատարել անձրեւի տակ։

AFP թղթակիցը նկատել է, որ նրանցից շատերը կրում էին կեպիներ՝ «Ստիպեք Ամերիկային հեռանալ» սլոգանով, որը Թրամփի MAGA-ի պարոդիան է։