Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունն ուրբաթ խորհուրդ է տվել ավիաընկերություններին խուսափել Իրանի օդային տարածքից, տեղեկացրել է Euractiv-ը։

«Հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը եւ ԱՄՆ ռազմական գործողությունների պոտենցիալ հնարավորությունը, որոնք ստիպել են իրանական հակաօդային պաշտպանության ուժերին բերվել բարձր պատրաստվածության վիճակի, ներկայում առկա է սխալ նույնականացման բարձր հավանականություն»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։

«Սպառազինությունների լայն սպեկտրի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի առկայությունը եւ հնարավոր օգտագործումը՝ պետության  անկանխատեսելի արձագանքի եւ SAM («երկիր-օդ» դասի) համակարգերի պոտենցիալ ակտիվացման համադրմամբ, մեծ վտանգ է ստեղծում քաղաքացիական չվերթների համար, որոնք կատարվում են բոլոր բարձրություններում եւ թռիչքի էշելոններում»,- նշվել է հաղորդագրությունում։