Մոսկվայում սառցաբեկորը քիչ էր մնացել սպանի նորածնին. այն 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա, հայտնում է Shot Telegram-ալիքը։
Փոքրիկը շուտով սկսել է լաց լինել։ Նրան տարել են դեղատուն, որտեղ զննել են։ Բարեբախտաբար, նա վնասվածքներ չէր ստացել։
Ինչպես նշում է ալիքը, սառցակալման առաջացումը բացառվում է։ Նախնական տվյալներով, շենքի բնակիչներից մեկը որոշել էր մաքրել ձյունն ու սառույցը իր պատուհանի գոգից։




























