Դանիայի պաշտպանական գերատեսչության նախկինում անհայտ փաստաթղթերը վկայում են, որ Դանիայի պաշտպանության նախարարությունն ու երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությունը մտահոգված են եղել ԱՄՆ-ի գործողություններով, որը ոչ պաշտոնապես և առանց Կոպենհագենի ներգրավման փորձել է Գրենլանդիայում դանիացի գործընկերներին դրդել կղզու ռազմական օբյեկտների, նավահանգիստների և ավիաբազաների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցել, գրում է Berlingske պարբերականը:
Այդ մասին անմիջապես տեղեկացրել են պաշտպանության նախարարությանը՝ հաշվի առնելով Գրենլանդիայի շուրջ հարաբերությունների «ռազմավարական կլիման»։ Նույնը վերաբերել է նաև Դանիայի ողջ բարձրագույն ռազմական հիերարխիային, ներառյալ պաշտպանության նախարարին։ Ըստ փորձագետներից մեկի, պետք է սպասել Դանիայի դեմ ԱՄՆ-ի հետախուզական գործունեությանը։
Ըստ փաստաթղթերի, 2025 թվականին Միացյալ Նահանգները, շրջանցելով Դանիայի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և բարձրագույն ռազմական ղեկավարության սովորական ուղիները, փորձել է տեղեկություններ հավաքել Գրենլանդիայի ենթակառուցվածքների, այդ թվում՝ կրիտիկական նշանակության ռազմական ենթակառուցվածքների վերաբերյալ։
Խոսքը այնպիսի տեղեկությունների մասին է, որոնք պոտենցիալ կարող էին նշանակություն ունենալ Գրենլանդիա ամերիկյան հարվածի կամ նույնիսկ ներխուժման պլանավորման ժամանակ, ինչը Դանիայում լայն արձագանք և լուրջ մտահոգություն է առաջացրել։