Կրեմլի ներքին քաղաքականության բլոկը և «Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավարությունը որոշել են սեպտեմբերին նախատեսված Պետդումայի ընտրությունների համար իշխող կուսակցության դաշնային ցուցակի առաջնորդների հիմնական ցուցակը։ ՌԲԿ-ին հայտնել են նախագահի վարչակազմին մոտ կանգնած երեք աղբյուրներ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ կլինի հինգ թեկնածու։
Առաջին տեղում կուսակցության նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն է։
Նրան հաջորդում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայի №52 հիվանդանոցի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի նախկին համանախագահ, Աշխատանքի հերոս Մարյանա Լիսենկոն, «Յունարմիա» շարժման կենտրոնական շտաբի պետ, Ռուսաստանի հերոս Վլադիսլավ Գոլովինը և ռազմական թղթակից Եվգենի Պոդուբնին։





























