Երևանը կփորձի լուծում գտնել Բաքվից բոլոր գերիներին վերադարձնելու համար։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանելով Բաքվի հայտարարություններն այն մասին, որ այնտեղ չեն պատրաստվում հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ Սիմոնյանը վստահեցրել է, որ աշխատանքներն իրականացվում են և իրականացվելու են անդադար կերպով, որպեսզի փորձեն Ադրբեջանի հետ լուծում գտնել նրանց վերադարձի համար։

Հիշեցնենք, որ օրերս Բաքուն հայկական կողմին է փոխանցել չորս քաղաքացիական անձանց, ովքեր գերեվարվել էին ռազմական գործողությունների պաշտոնական ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո։