Դանիայի արտաքին հետախուզության ծառայությունը մի քանի պետական գերատեսչությունների խորհուրդ է տվել հրաժարվել ծառայության ընթացքում Bluetooth ականջակալներ, դրանց թվում՝ AirPods օգտագործելուց՝ հնարավոր գաղտնալսման ռիսկերի պատճառով, գրում է Ingeniøren պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ նախազգուշացումը կապված է Bluetooth տեխնոլոգիայի խոցելիությունների հետ, որոնց մասին փորձագետները վաղուց են ահազանգում։ Հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ նման սարքերի օգտագործումը կարող է անվտանգության լրացուցիչ ռիսկեր առաջացնել։
DR հեռուստաընկերությունը հաղորդում է, որ համապատասխան առաջարկություններն ուղարկվել են Դանիայի բոլոր ոստիկաններին։
Որոշումն ընդունվել է Գրենլանդիայի շուրջ լարվածության սրման ֆոնին։ Ավելի վաղ՝ 2026 թվականի հունվարի 5-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր կղզու վրա վերահսկողություն հաստատելու Վաշինգտոնի մտադրության մասին՝ հղում անելով «ռուսական և չինական նավերի» կողմից ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին։ Սակայն Դանիայի զինված ուժերն ընդգծել են, որ Գրենլանդիայի ափերի մոտ ռուսական կամ չինական նավեր չեն հայտնաբերվել։





























