ԱՄՆ-ում ամենամյա Grammy ամենապատվավոր մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսում կուղեկցվի երաժիշտների զանգվածային բողոքի ակցիայով, որոնք բողոքում են անվանակարգերի թվի կրճատման դեմ` 109-ից մինչեւ 78: Նման պահանջի ներքո ստորագրել են 23 հազար մարդ, այդ թվում նաեւ Փոլ Սայմոնը եւ Կառլոս Սանտանան:

«Սթեփլսի» մոտ, որտեղ տեղի է ունենալու Grammy-ն, կայանալիք պիկետից բացի բողոքողներն այլընտրանքային համերգ են տալու: Այդ համերգին մասնակցելու իրենց համաձայնությունն են հայտնել մրացանակի երկակի դափնեկիր Օսկար Էրնանդեսը, լատինամերիկյան ջազի աստղեր Ջոն Սանտոսը եւ Բոբի Մաթոսը:

Ըստ ակադեմիայի որոշման` այսուհետ լավագույն երգիչ-երգչուհիները կմրցեն մեկ ընդհանուր անվանակարգում, այլ ոչ թե երկու:

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգը փոխարինել է երկու առանձին անվանակարգերի, որոնք գոյություն են ունեցել ռոք կատարողների, դուետների եւ խմբերի համար: Միաձուլվել են  «ծանր ռոք» եւ «մետաղական ռոք» անվանակարգերը:  «Ռիթմ եւ բլյուզ» անվանակարգը 8-ից 4-ի է կրճատվել: Իսկ Հավայան կղզիների ժողովրդական երգերի կատարողները, Ամերիկայի բնիկ ցեղերի եւ այլ ազգերի կատարողները պետք է միմյանց հետ մրցեն «Տարածաշրջանային երաժշտության ալբոմ անվանակարգում»:

Դասական երաժշտության առումով անվանակարգերը կրճատվել են 11-ից 7 տեղի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: