Գրենլանդացիները սկսել են պաշարներ կուտակել կղզու նկատմամբ ԱՄՆ-ի պահանջների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային մայրաքաղաք Նուուկի խանութպաններին։
Ըստ հեռուստաալիքի զրուցակիցների՝ վերջին շաբաթներին կտրուկ աճել է շարժական վառարանների, երկար ժամանակ պահպանվող սննդամթերքի և սառեցված ու չորացրած սննդի պահանջարկը։ Ինչպես նշում է CNN-ը, շատ գրենլանդացիներ վախենում են ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայից և անկայունության այլ ձևերից։
Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով Verian ընկերության անցկացրած հարցմանը, հաղորդել էր, որ գրենլանդացիների 85%-ը չի աջակցում ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գաղափարին։ Պարբերականը շեշտել է, որ հարցվածները կարծում են, որ Դանիայում կենսամակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում։ Հատկապես մտահոգիչ են ԱՄՆ-ում հանցավորության մակարդակը և բժշկական ծառայությունների բարձր գները։
Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ Վաշինգտոնը կարող է փորձել համոզել կղզու բնակչությանն աջակցել բռնակցմանը՝ առաջարկելով ԱՄՆ անձնագիր և մինչև մեկ միլիոն դոլար դրամական պարգև։ Իբրև այլընտրանք, ըստ պարբերականի, միլիարդատեր Իլոն Մասկը կարող է Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի Tesla ավտոմեքենա նվիրել։





























