Financial Times պարբերականն ուշադրություն է հրավիրել անգլերենի այսպես կոչված «Դավոսի բարբառին»՝ պարզաբանելով, թե իրականում ինչ են նշանակում 2026 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումում հնչելիք արտահայտությունները։

Ինչպես նշվվում է, Շվեյցարիան պաշտոնապես ճանաչում է չորս լեզու, սակայն Դավոսի մշտական ​​այցելուները տիրապետում են հինգերորդին՝ անգլերենի յուրահատուկ տարբերակին, որը հարուստ է նրբերանգներով և թաքնված իմաստներով։ Պարբերականը կարճ զրուցարան է հրատարակել, որը նախատեսված է «միջմշակութային հաղորդակցությունը հեշտացնելու և անհարմար թյուրըմբռնումներից խուսափելու համար»։

Ըստ FT-ի՝ օրինակներում առաջին արտահայտությունն իր ելույթում նշում է Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձառու մասնակիցը, իսկ երկրորդը ցույց է տալիս դրա իրական իմաստը։

«Երկխոսության համար անաչառ հարթակի անհրաժեշտությունը երբեք այսքան մեծ չի եղել. Դավոս գնալու պատճառ մենք միշտ կգտնենք»։

«Նախագահ Թրամփը Ամերիկայի արագ զարգացող տնտեսությունների հետ հարաբերությունների նորարարական տեսլական է ներկայացրել. նախագահը կցկտուր ելույթ ունեցավ, որում, կարծես, Կամերունը շփոթեց Կամբոջայի հետ»։

«Մարդկությունը հենց նոր մտավ հնարավորությունների նոր դարաշրջան. հիմա հունվար է»։

«Դավոսը կատարյալ վայր է առօրյա հոգսերից խուսափելու համար. ես հենց նոր հայտարարեցի զանգվածային կրճատումների մասին և ստիպված էի ծլկել գրասենյակից»։

«Սա մեր հիմնադիր Կլաուս Շվաբի հեռանալուց հետո առաջին ֆորումն է. մենք վերջապես օձիքներս ազատեցինք նրանից»։

«Նախորդ տարիների համեմատ, նախագահը մեզ կմիանա տեսակապով. նա անհանգստանում է, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերն իրեն կարող են առևանգել»։

 «Դավոսի արժեքը նրա մարդկանց մեջ է։ Այստեղ հանքանյութեր չկան. լուրջ եմ ասում, պարոն Թրամփ, մենք ոչինչ չունենք»։