Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է Գրենլանդիայի հետ կապված հարցերը լուծեն դաշինքի շրջանակում, ոչ թե հակամարտության միջոցով: Ակներևության համար նա գնել է մեծ, գեղեցիկ գլոբուս, որ ավելի հեշտ կողմնորոշվի, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք պետք է համաձայնության գանք դաշինքի ներսում, այլ ոչ թե վիճենք. անհամաձայնությունները միայն վնաս են հասցնում: Գրենլանդիայի տեղն իմանալու համար ես մեծ, գեղեցիկ գլոբուս եմ գնել: «Орешник» հրթիռը կարող է Սպիտակ տուն հասնել 26 րոպեում, որի 11-րդ րոպեն կանցնի ուղիղ Գրենլանդիայի վրայով: Չինաստանի և Ռուսաստանի վերաբերյալ նախագահ Թրամփի փաստարկներն իմաստ ունեն: Ամեն դեպքում, կարևոր է համաձայնության գալը, և տարբեր հայտարարություններն անիմաստ են»,- նշել է Բաբիշը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց մի շարք եվրոպական երկրների, մասնավորապես՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ 10% մաքսատուրքերի սահմանման մասին: Հետագայում նախատեսվում է մաքսատուրքերը բարձրացնել մինչև 25%, մինչև որ Միացյալ Նահանգները Գրենլանդիան գնելու գործարք կնքի։
Գրենլանդիան Դանիայի Թագավորության կազմում է։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։





























