Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու նորաստեղծ «Խաղաղության խորհրդին», հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Ֆրանսիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրին։

Աղբյուրի տվյալներով՝ Մակրոնը կարծում է, որ նոր կազմակերպության կանոնադրությունը գերազանցում է Գազայի հատվածին վերաբերող հարցերը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Փարիզում։ Ֆրանսիան հատկապես մտահոգված է ՄԱԿ-ի սկզբունքներին և ինստիտուցիոնալ նորմերին հետևելու հարցով, որոնք, ըստ Ֆրանսիայի, քննարկման ենթակա չեն։