Սիրիական քրդական ուժերը հայտնել են Սիրիայի հյուսիս-արևելքում իրենց դիրքերի վրա թուրքական օդուժի հարվածների մասին: Ըստ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) մամուլի ծառայության՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են ալ-Հասաքեի հարավային ծայրամասին՝ Քեզվան լեռան շրջանին, որից հետո նույն տարածքը ենթարկվել է հրետանային գնդակոծության:
SDF-ն նաև հայտնել է, որ քրդական ստորաբաժանումներին հաջողվել է հետ մղել սիրիական կառավարական ուժերի հարձակումները ալ-Ալիյայի ուղղությամբ: Սիրիական բանակի հրամանատարության տվյալներով՝ բանակը կորուստներ է կրել անձնակազմի և տեխնիկայի, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ սիրիական զինվորականները հայտարարել էին ալ-Հասաքե նահանգում ալ-Շադդադի քաղաքի և այնտեղի բանտի գրավման մասին, որտեղ, ըստ նրանց, պահվում են ԴԱԻՇ-ի հազարավոր զինյալներ: Իր հերթին, SDF-ն Դամասկոսին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ և զգուշացրել տարածաշրջանում անկայունության սպառնալիքի մասին: Սիրիական բանակը մերժել է այս մեղադրանքները՝ պնդելով, որ հրադադարը խաթարում են Քրդական աշխատավորական կուսակցության առանձին ստորաբաժանումները և նախկին կառավարության կողմնակիցները:




























