ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հրավեր չի ստացել միանալու ԱՄՆ-ի ստեղծած «Խաղաղության խորհրդին»՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար։ Դրա մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը, հայտնում է РИА Новости-ն։
Ըստ Հաքի՝ ՄԱԿ-ը որևէ ծանուցում կամ դիմում չի ստացել Գուտերեշի՝ նոր ձևաչափին մասնակցության վերաբերյալ։ Փոխխոսնակը նաև պարզաբանել է, որ գլխավոր քարտուղարը չի մասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ չնայած նախկինում հայտարարված ծրագրերին։ Չեղարկման պատճառ է նշվել ուժեղ մրսածությունը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Դավոսում «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու համար ստորագրման արարողություն անցկացնել և մի շարք երկրների ղեկավարների հրավիրել է մասնակցելու։ Նախաձեռնությունը դիտվում է որպես Գազայի հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ ծրագրի մի մաս, որը նախատեսում է տարածաշրջանի ժամանակավոր միջազգային կառավարում և Թրամփի նախագահությամբ մարմնի ստեղծում։





























