Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը արգելելու հարցը, հաղորդում է BBC-ն: Այս հարցի շուրջ խորհրդակցությունները սկսվել են հունվարի 19-ին:
Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչները պատրաստվում են ուսումնասիրել այն երկրների փորձը, որտեղ անչափահասների համար սոցիալական ցանցերի օգտագործման տարբեր սահմանափակումներ են մտցվել և դրանց արդյունավետությունը։ Մասնավորապես, նրանք նախատեսում են այցելել Ավստրալիա, որը 2025 թվականի դեկտեմբերին լիակատար արգելք է սահմանել 16 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման վրա՝ նպատակ ունենալով պաշտպանել նրանց առցանց գրումինգից (մանկապղծության նպատակով երեխայի հետ վստահելի հարաբերությունների հաստատում) և բուլինգից (հալածանք)։ Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը նման համատարած արգելք է կիրառել, ինչը դատարանում բողոքարկել են որոշ ռեսուրսներ, ինչպես նաև մի քանի դեռահասներ»։
Բրիտանական իշխանությունների կողմից քննարկվող տարիքային սահմանաչափի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Reuters-ը նաև նշում է, որ սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներից բացի, Մեծ Բրիտանիայի խորհրդակցությունների օրակարգում ներառված է նաև դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման ավելի խիստ կանոններ մտցնելու անհրաժեշտությունը։




























