ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կրկնել է եվրոպական երկրներին ուղղված իր նախազգուշացումը՝ մտքից հանել Թրամփի՝ Գրենլանդիայի ծրագրի առնչությամբ պատասխան միջոցառումները, հաղրդում է BBC News-ն։
Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է «անկանխակալ լինեն»։
«Ես բոլորին ասում եմ. հանդարտվեք։ Խոր շունչ քաշեք։ Պատասխան քայլեր մի ձեռնարկեք։ Նախագահը վաղը այստեղ կլինի և ձեզ կհասցնի իր ուղերձը»,- ասել է նա։
Թրամփը հանդիպումներ կանցկացնի, հավելել է Բեսենթը։
«Ամենավատ բանը, որ կարող են անել երկրները, Միացյալ Նահանգների դեմ լարվածությունը սրելն է։ Ամերիկացի նախագահները դրա մասին մտածում են ավելի քան 150 տարի»,- ասել է նա՝ նկատի ունենալով Գրենլանդիայի ռազմավարական արժեքը։





























